«Ֆիորենտինայի» գործադիր տնօրեն Ջո Բարոնեն հայտնել է, որ Սոֆյան Ամրաբատի համար դեռ առաջարկներ չկան։
«Ես գրեթե ամեն օր շփվում եմ նրա հետ։ Նա ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել, ես նրան ասացի, որ կենտրոնանա «Ֆիորենտինայի» վրա»,- Բարոնեի խոսքերն է մեջբերում Sky Italy-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» և «Ատլետիկո Մադրիդը»։