L’Équipe. Նեյմարը հստակ որոշում է կայացրել

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի հեռանա ֆրանսիական թիմից այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ Նեյմարի որոշումը պայմանավորված է նրանով, որ նա իրեն հարմարավետ է զգում Փարիզում, ֆուտբոլիստը վերջերս երկրորդ անգամ հայր է դարձել, նա բավարարվում է ներկայիս տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով։

Բրազիլացին ցանկանում է ՊՍԺ-ի հետ հաղթել նաև Չեմպիոնների Լիգան։

Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։