«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գրառում է կատարել իր նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի մաաին։
«2004 թվականի հուլիսի 20-ին ես պայմանագիր կնքեցի մեկ հարձակվողի հետ: Նա չկարողացավ գոլ խփել, չկարողացավ աշխատել, չկարողացավ կռվել, չկարողացավ առաջ տանել: Ինձ բախտ վիճակվեց երեք անգամ հաղթել Անգլիայի Պրեմիեր Լիգան այս տղայի հետ: Նա ընդմիշտ իմ «հանցախմբի» անդամն է»,- գրել է Մոուրինյոն իր սոցցանցերում։
2004 թվականի հուլիսի 20-ին Դրոգբան «Մարսելից» տեղափոխվեց «Չելսի»։ Կոտդիվուարցի հարձակվողը «Չելսիի» կազմում խաղացել է մինչև 2012 թվականը։ Մոուրինյոյի գլխավորությամբ Դրոգբան «Չելսիի» հետ երեք անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան՝ 2005, 2006 և 2010 թվականներին։