«Արսենալի» ֆուտբոլիստ Թոմաս Պարտին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա: 30-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Ահլին»։
«Արսենալը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, քանի որ հույս ունի փոխհատուցել Դեկլան Ռայսի տրանսֆերի համար ծախսված գումարի մի մասը, հայտնում է Daily Mail-ը: Միևնույն ժամանակ, «զինագործները» ուսումնասիրում են «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեու Լավիայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
Պարտին այժմ «Արսենալում» է: Նա պետք է գնահատի սաուդցիների առաջարկը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ պատրաստ են գանացի կիսապաշտպանի համար վճարել 40 միլիոն եվրո։ Ռոբերտո Ֆիրմինոն և Էդուարդ Մենդին արդեն միացել են «Ալ Ահլիին» այս ամառ, և ակումբը նաև աշխատում է Ռիյադ Մահրեզի և Ալան Սեն-Մաքսիմինի տրանսֆերների վրա։