Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կորցնել հովանավորչական պայմանագիրը ամերիկյան Nike սպորտային հագուստի ապրանքանիշի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սելտայի» հետ ընկերական խաղի ժամանակ, որում Ռոնալդոյի թիմը ջախջախիչ պարտություն կրեց 0։5 հաշվով, 38-ամյա հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել ամերիկյան ընկերության գլխավոր մրցակից գերմանական Adidas ապրանքանիշի վահաններով։ Ենթադրվում է, որ պորտուգալացին դրանով կարող է խախտել Nike-ի հետ պայմանագրի պայմանները։
Ռոնալդուի ներկայիս պայմանագիրը ամերիկյան սպորտային ապրանքանիշի հետ նախատեսված է 10 տարով։ Պորտուգալացին այս պայմանագրով վաստակում է մոտ 170 միլիոն եվրո։ Պորտուգալացի հարձակվողը Nike-ի հետ համագործակցում է 20 տարի։