«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն փորձել է վերսկսել բանակցությունները «Ինտերի» հետ, հայտնում է Football Italia-ն՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» հետ բանակցությունների բարդության պատճառով Լուկակուն որոշել է վերադառնալ «Ինտերի» տարբերակին, սակայն միլանյան ակումբը հրաժարվել է բանակցել ֆուտբոլիստի հետ։ «Ինտերը» հետաքրքրված է այլ ֆուտբոլիստներով ՝ Ֆոլարին Բալոգունով՝ «Արսենալից» և Ալվարո Մորատայով՝ Մադրիդի «Ատլետիկոյից»:
Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»: Բելգիացին բոլոր մրցաշարերում «ներաձուրիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: