Յուրգեն Կլոպ․ «Մենք ուզում ենք հակառակն ապացուցել այս մրցաշրջանում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է նախորդ մրցաշրջանի անհաջողությունների մասին։

«Մենք ուզում ենք հակառակն ապացուցել, ես հիշում եմ, թե որքան վատ էր նախորդ մրցաշրջանը: Սա պետք է լինի մեր մոտիվացիան նոր մրցաշրջանում։ Մենք չենք մոռանում անցյալ տարվա անհաջողությունները, բայց ես գիշերները չեմ արթնանում թաց քրտինքով դրանց պատճառով»,- ասել է Կլոպը ընկերական խաղից հետո։

Նախօրեին «Լիվերպուլն» անցկացրեց իր առաջին ընկերական հանդիպումը այս նախամրցաշրջանում։ Հյուրերը 4։2 հաշվով հաղթեցին «Կարլսրուեին»։