Դեյվիդ Բեքհեմ․ «Նա եկել է հաղթելու և ոգեշնչելու երիտասարդ սերնդին այստեղ՝ այս երկրում»

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը խոսել է այն խնդիրների մասին, որոնցով արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին սկսում է իր կարիերան ակումբում։

«Մեսսին դեռ հաղթանակների ծարավ է, նա դեռ ցանկանում է հաղթել։ Նա որոշել է գալ ՄԼՍ, գալ Մայամի: Նա արձակուրդով չի եկել այստեղ։ Նա եկել է հաղթելու և ոգեշնչելու ֆուտբոլիստների երիտասարդ սերնդին այստեղ՝ այս երկրում»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում CNN-ը։

Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նա հանդես կգա 10-րդ համարի ներքո։ Նախկինում նա երկու մրցաշրջան անցկացրել է ՊՍԺ-ում, որի հետ երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: