Անդրես Ինյեստան կարող է դառնալ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ

Իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում»:

Offsider-ի համաձայն՝ 39-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնության է եկել ՄԼՍ-ի ակումբի հետ պայմանագրի շուրջ։

Ավելի վաղ ամերիկյան ակումբ էին տեղափոխվել Ինյեստայի նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին ու Սերխիո Բուսկետսը։ «Ինտեր Մայամիի» նախագահ և համասեփականատեր Խորխե Մասը նույնպես հաստատել է «Բարսելոնայի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստի` Ժորդի Ալբայի պայմանագիրը:

Ինյեստայի վերջին ակումբը եղել է «Վիսել Կոբեն»: Ֆուտբոլիստը ճապոնական թիմ է տեղափոխվել 2018 թվականին ազատ գործակալի կարգավիճակով «Բարսելոնայից», որտեղ նախկինում անցկացրել է իր ողջ կարիերան։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վեց խաղ է անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ առանց գոլի: «Վիսել Կոբեի» հետ Ինյեստան նվաճեց երկու գավաթ՝ գավաթը և Ճապոնիայի սուպերգավաթը: