Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի խաղի մասին, ով վերջերս մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Ֆեներբախչեից»։
«Գյուլերը շատ հիանալի որակներ ունի։ Կարծում եմ՝ դա դուր կգա «Ռեալի» երկրպագուներին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը:
Արդա Գյուլերը «Գենչլերբիրլիգիի» սան է։ Նա թուրքական այս ակումբի ակադեմիայում է եղել 2014-ից 2019 թվականներին, իսկ հետո հայտնվել «Ֆեներբախչեում», որի հիմնական կազմում 51 խաղում դարձել է ինը գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև չորս խաղի է մասնակցել Թուրքիայի հավաքականի կազմում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Ֆեներբախչեի» հետ ուժի մեջ էր մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո: