«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան տեղափոխվել է «Ինտեր Մայամի»: Այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել երկու մրցաշրջանի համար (մինչև 2025 թվականի հունիսի վերջը)։ Ալբան կատալոնական ակումբում խաղացել է 11 տարի (2012 թվականի հունիսից)։ Նա «Բարսելոնայում» նվաճեց 18 գավաթ։
2022/23 մրցաշրջանում Ալբան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» հայտարարեց, որ Ալբան հեռանալու է ակումբից։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 5 միլիոն եվրո։