Արթուր Ռամոսը շուտով կմիանա իտալական մեկ այլ ակումբի

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Ռամոսը շուտով կմիանա «Ֆիորենտինային»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթերում»։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա կիսապաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը կխաղա «մանուշակների» կազմում:

2022/23 մրցաշրջանում Արթուրը վարձավճարով հանդես է եկել «Լիվերպուլում»։ Կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում միայն մեկ հանդիպում է անցկացրել «մերսիսայդցիների» կազմում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 15 միլիոն եվրո։