Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ 28-ամյա պորտուգալացի Բրունու Ֆերնանդեշը դարձել է ակումբի նոր ավագը։
«Պորտուգալացի կիսապաշտպանն արդեն մի քանի անգամ կրել է «Յունայթեդի» թեւկապը, և Էրիկ Տեն Հագը հաստատել է, որ այժմ լինելու է թիմի ավագը:
Ֆերնանդեշը ակումբի կազմում անցկացրած ընդամենը 185 խաղում 2020 թվականին ակումբին միանալուց հետո արդեն խփել է 64 գոլ և կատարել 54 գոլային փոխանցում։