«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի միանա «Բավարիային»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ կողմերը վերջապես պայմանավորվել են, որ անցումը հնարավոր չի լինի այս ամառ։
Հաղորդվում է, որ վրացի դարպասապահի տրանսֆերը խափանելու առանցքային գործոն է եղել «Բավարիայի»՝ դարպասապահ Յան Զոմերին «Ինտեր» չբաց թողնելու որոշումը։
Անցած մրցաշրջանում 22-ամյա Մամարդաշվիլին «Վալենսիայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 49 գոլ և 9 անգամ անվնաս է թողել ցանցը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։