Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» մրցում էր «Արսենալ Տիվատի» դեմ։ Վահե Գևորգյանի տղաները կարողացան փայլուն ու գրագետ ֆուտբոլի հաշվին հաղթել մրցակցին։
Հանդիպման առաջին խաղակեսում Ագդոն Մենեզեսը կարողացավ դուբլ ձևակերպել, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում նա հեթ-տրիկ ձևակերպեց։ Հանդիպման խաղավերջում Ռասինեսը կարողացավ չորրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Հինգերորդ գոլը խփեց Սերոբ Գրիգորյանը, իսկ վեցերորդը Անան Մենսահը։
Կոնֆերենցիաների Լիգա
«Արսենալ Տիվատ» – «Ալաշկերտ» 1:5 (0:2)
0:1 Ագդոն Մենեզես (40)
0։2 Ագդոն Մենեզես (45+1)
0։3 Ագդոն Մենեզես (48)
1։3 Բոբան Ջորջևիչ (58)
1։4 Յեյսոն Ռասինես (74)
1։5 Սերոբ Գրիգորյան (90+2)
1։6 Անան Մենսահ (90+4)