«Ֆեյենորդը» վերջնական որոշում է կայացրել Արսեն Զախարյանի տրանսֆերի հարցում

«Ֆեյենորդը» չի ավելացնի Արսեն Զախարյանի համար առաջարկի գումարը։

Ինչպես հայտնում է SE-ն, հոլանդացիները չեն կարողանա «Դինամոյի» կիսապաշտպանի համար վճարել 8 միլիոն եվրոյից ավելի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Դինամոն» Զախարյանի համար ակնկալում է ստանալ առնվազն 15 միլիոն եվրո։ Արսենի պայմանագրում ազատման կետը 25 մլն եվրո է։

Նախորդ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։