«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները համաձայնության են եկել «ՌԲ Լայպցիգի» հետ երիտասարդ խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլի հետ պայմանագիր կնքելու հարցում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 21-ամյա խորվաթ ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբի ղեկավարները կվճարեն մոտ 104 միլիոն եվրո, ինչը Գվարդիոլին կդարձնի աշխարհի ամենաթանկ պաշտպանը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր անգլիացի Հարի Մագուայերին, ում համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2019 թվականին «Լեսթերին» վճարեց 90 միլիոն եվրոյից մի փոքր ավելին:
Անցած մրցաշրջանում Յոշկո Գվարդիոլը «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրել է 30 հանդիպում Գերմանիայի առաջնությունում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։