Թուրինի «Յուվենտուսը» շուտով կհայտարարի նոր կիսապաշտպան ձեռքբերելու մասին

Իտալիայի երիտասարդական հավաքականի և «Ջենոայի» կիսապաշտպան Լուկա Լիպանին մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։ Գործարքը շուտով կավարտվի։

18-ամյա ֆուտբոլիստը «Ջենոայի» սան է։ Առաջին թիմի կազմում Լիպանին անցկացրել է ընդամենը երկու հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Գրիֆինների հետ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Transfermarkt պորտալի փորձագետների կարծիքով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո։