Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»։ Ռուսաստանի մայրաքաղաքային ակումբին առաջարկվել է սերբ ֆուտբոլիստի ծառայությունները, այդ մասին գրում է մամուլը։

Հարձակվողը դեմ չէ ռուսական թիմ տեղափոխվելուն։ Այժմ Լուկայի իրավունքները պատկանում են «Ֆիորենտինային»։ Յովիչի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 8 միլիոն եվրո: