Պաշտոնական. Խուան Կուադրադոն տեղափոխվել է «Ինտեր»

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Խուան Կուադրադոն տեղափոխվել է «Ինտեր», հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։ 35-ամյա կոլումբիացին պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։

Հունիսի վերջին -Յուվենտուսը» հայտարարեց Կուադրադոյի հեռանալու մասին։ Նա Թուրինում է հանդես գալիս 2015 թվականից, անցկացրել է 314 հանդիպում, դարձել 26 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։