«Վուլվերհեմփթոնը» պատրաստվում է ձեռք բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Էլվեդիին, հայտնում է The Athletic-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանակցում են 26-ամյա շվեյցարացու տրանսֆերի շուրջ, ով ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ։
Էլվեդիի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Նա ակումբում է 2015 թվականից։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 34 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: