«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Շեյկ Դուկուրեն կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է The Athletic-ը։ Մերսիսայդցիները 23-ամյա մալիացուն դիտարկում են որպես կիսապաշտպանությունում փոխարինող: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջորդան Հենդերսոնն ու Ֆաբինյոն կարող են հեռանալ թիմից։
Դուկուրեն «Քրիսթալ Փելասում» է անցած ամառվանից: 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: