Իտալական ակումբը հետաքրքրված է Ալվարո Մորատայի ծառայություններով

«Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta della Sport-ը:

Թուրինյան ակումբը պատրաստ է 30-ամյա իսպանացու համար պայքարել «Ռոմայի», «Միլանի» և «Ինտերի» հետ։

Նախորդ մրցաշրջանում Մորատան բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը Մորատայի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։