Քոնոր Գալագերը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

Քոնոր Գալագերը կարող է հեռանալ «Չելսիից»։ «Վեսթ Հեմը» հետաքրքրություն է ցուցաբերում 23-ամյա կիսապաշտպանի նկատմամբ, հայտնում է Sky Sports-ը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2 տարուց, և «ազնվականները» բաց են երկարաձգման համար: Գալագերի տեղափոխությունն այլ թիմ կարող է տեղի ունենալ, եթե այն նախաձեռնի է ֆուտբոլիստը։

«Չելսին» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է ավելի քան 40 միլիոն ֆունտ: Միաժամանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ծրագրում է նոր մրցաշրջանում Գալագերին օգտագործել հիմնական կազմում։

Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանում Քոնորը անցկացրել է 35 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։