Լիոնել Մեսսին իր առաջին մարզումն է անցկացրել «Ինտեր Մայամիի» կազմում

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր առաջին մարզումն է անցկացրել «Ինտեր Մայամիի» կազմում։ Առաջին պարապմունքից հետո հարձակվողը սոցցանցում կիսվել է նկարներով։

Պարապմունքին ներկա է եղել նաև արգենտինացու նախկին թիմակից Սերխիո Բուսկետսը, ով նույնպես այս ամառ է ակումբ տեղափոխվել ԱՄՆ։

Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ երեկ՝ հուլիսի 16-ին, ներկայացվել են որպես «Ինտեր Մայամիի» նոր ֆուտբոլիստներ։ Ե՛վ Մեսսին, և՛ Բուսկետսը թիմին միացան անվճար տրանսֆերներով, քանի որ ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» հետ պայմանագրերի ժամկետն ավարտվում էր համապատասխանաբար 2023 թվականի հունիսի 30-ին:

Մեսսին և Բուսկետսը երկար ժամանակ միասին խաղացել են «Բարսելոնայում»՝ նվաճելով ավելի քան երկու տասնյակ գավաթներ։ Մեսսին ակումբից հեռացավ 2021 թվականին և երկու մրցաշրջանով գնաց ՊՍԺ։