«Ինտեր Մայամիի» գլխավոր սեփականատեր․ «Ժորդի Ալբան մոտ օրերս կժամանի Մայամի»

«Ինտեր Մայամիի» գլխավոր սեփականատեր Խորխե Մասը հայտարարել է, որ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան կմիանա ամերիկյան թիմին։

«Ալբան ստորագրել է իր պայմանագիրը և կժամանի մոտ օրերս»,- Մասայի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:

Անցած մրցաշրջանում Ժորդի Ալբան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնան» 88 միավորով դարձավ չեմպիոն։ Մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» հայտարարեց, որ Ալբան հեռանալու է ակումբից։

Ավելի վաղ ամերիկյան ակումբը հայտարարել էր «Բարսելոնայի» երկու նախկին ֆուտբոլիստների՝ Լիոնել Մեսսիի և Սերխիո Բուսկետսի հետ պայմանագրեր կնքելու մասին։ Երեկ՝ հուլիսի 18-ին, «Ինտեր Մայամիի» տնային մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլիստների շնորհանդեսը։