«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն մոտ է «Ալ-Իթիհադ» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան՝ գործարքը պետք է կազմի մոտ 45 մլն եվրո։ 29-ամյա բրազիլացին արդեն երեք տարվա պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ։Ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 25 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Ֆաբինյոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։