Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մերժել է սաուդյան ակումբի առաջարկը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից մեկը պատրաստ է եղել 45-ամյա դարպասապահին երկու տարվա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուֆոնը լրջորեն մտածում է կարիերան ավարտելու մասին։