Մարկուս Ռեշֆորդ․ «Ցանկանում եմ շատ տիտղոսներ նվաճել»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը անդրադարձել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։

«Ես եկել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» որպես 7 տարեկան տղա, ով երազանք ուներ: Այդ նույն կիրքը, հպարտությունն ու հաջողության հասնելու ձգտումը դեռ մղում են ինձ ամեն անգամ, երբ պատիվ եմ ունենում կրելու այս շապիկը:

Ես արդեն զարմանալի փորձ եմ ունեցել խաղալու այս անհավանական ակումբում, բայց դեռ շատ բան ունեմ հասնելու և վճռական եմ մնում գալիք տարիներին ավելի շատ գավաթներ նվաճելու հարցում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։