Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Խուան Կուադրադոն մերժել է սաուդյան ակումբի առաջարկը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայից անանուն ակումբը 35-ամյա կոլումբիացուն տարեկան 8 միլիոն եվրո է առաջարկել, սակայն կիսապաշտպանը որոշել է ընտրել «Ինտերը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս շաբաթ Կուադրադոն բուժզննում կանցնի մինչև «Ինտեր» տեղափոխվելը։