Պաշտոնական. Կիմ Մին Ջեն տեղափոխվեց «Բավարիա»

Մյունխենի «Բավարիան» պայմանագիր է կնքել հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի հետ։

Մյունխենյան ակումբը «Նապոլիին» վճարեց ֆուտբոլիստի համար 50 միլիոն եվրո ազատման կետ և 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքեց հինգ տարվա պայմանագիր մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Կիմը «Բավարիայում» կխաղա 3-րդ համարի ներքո։