Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն Լիոնել Մեսսիի տեղափոխությունը «Ինտեր Մայամի» անվանել է ԱՄՆ պատմության լավագույն գործարքը։
«Բիզնեսի առումով սա պատմական տեղափոխություն է։ Հավանաբար ԱՄՆ պատմության լավագույն գործարքը: Հետաքրքրությունը ՄԼՍ-ի նկատմամբ երկրաչափական աճ կունենա։ Հեռարձակումներ, պարագաներ և այլն: Մեսսին այժմ Ամերիկայում ավելի հայտնի կլինի, քան Պելեն իր ժամանակներում։
Նա ավելի զարգացած է։ Կարծում եմ, որ եթե նա մակարդակ ցույց տա ու մեծ կապիտալներ գրավի, ապա նրա համար հուշարձաններ կկանգնեցնեն։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, ես նրան հաջողություն եմ մաղթում»,- ասել է Կապելոն «Советский спорт»-ին տված հարցազրույցում:
Ամերիկյան ակումբի համաձայնությունը 36-ամյա արգենտինացու հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի մրցաշրջանի ավարտը։