«Միլանը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսայի հետ։
ԱՄՆ-ի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբ կտեղափոխվի մոտ 18 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Football Espana-ն։
Մուսան կարող է խաղալ ԱՄՆ-ի, Գանայի, Իտալիայի և Անգլիայի հավաքականներում: 2016-ից 2019 թվականներին նա հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականներում։ 2021 թվականի մարտին նա հայտարարեց ԱՄՆ ազգային հավաքականում խաղալու իր որոշման մասին, որի կազմում հասցրեց 25 խաղ անցկացնել։