«Ֆուլհեմը» մոտ է կիսապաշտպան Վիլիանի հետ մեկ տարվա նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա բրազիլացին մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը։
Միակ քայլը որը ֆուտբոլիստը մտածում էր, դա «Նոթինգհեմ Ֆորեստն» էր, քանի որ նա մեծ հարգանք է տածում սեփականատերերի և ակումբի նկատմամբ:
Հունիսի 30-ին ավարտվեց Վիլիանի պայմանագիրը ակումբի հետ։ Նա ժամանակ խնդրեց, որպեսզի որոշի, թե որտեղ է շարունակելու իր կարիերան:
Նախորդ մրցաշրջանում Վիլիանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։