Աարոն Ռեմսին նոր ակումբ ունի

«Քարդիֆ Սիթին» հայտարարել է ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ կնքվել է երկու տարով՝ մինչև 2025 թվականի ամառ։

Ավելի վաղ ֆրանսիական «Նիցան» հայտարարել էր Աարոն Ռեմսիի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին, իսկ ֆուտբոլիստը դարձել էր ազատ գործակալ։