«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 23-ամյա բրազիլացի պաշտպանի հետ

«Արարատ-Արմենիան» տրանսֆեր է համաձայնեցրել։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի 23-ամյա պաշտպան Լեոնարդո դա Սիլվան։

Լեոն իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենի Բրազիլիայում` տեղի «Պոնտե Պրետա», «Ինտեր Լիմեյրա», «Ֆերրովիարիա», «Սան Բենտո», «Սանպայո Կորրեա» թիմերի կազմերում։ «Արարատ-Արմենիան» բրազիլացի պաշտպանի առաջին արտասահմանյան թիմն է։

Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Լեո’»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։