«Յուվենտուսի» երկրպագուները բողոքել են «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր կնքելու դեմ, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Թուրինցի երկրպագուները հավաքվել են ակումբի բժշկական շենքի մոտ, որտեղ նրանք վանկարկել են՝
«Մեզ պետք չէ Լուկակուն»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ 30-ամյա հարձակվողի տրանսֆերի համար։