Արսեն Վենգեր․ «Ես հավատում եմ, որ մենք չեմպիոն կդառնանք»

«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը 2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ բարձր է գնահատել լոնդոնյան ակումբի ձեռքբերումները։

«Ընդհանրապես ինձ թվում է, որ ակումբը լավ տրանսֆերներ է կատարել, եկել են արդեն հասուն ֆուտբոլիստներ՝ 23-24 տարեկան, բայց դեռ երիտասարդ, կարող են մի քանի տարի մնալ թիմում։

Անցած մրցաշրջանից հետո թիմն էլ ավելի մեծ ճնշման տակ կլինի, բայց նրանք շատ բան են սովորել և կարող են ցույց տալ, որ ի վիճակի են դիմակայել այս ճնշմանը։

Այժմ «Արսենալը» ֆինանսական լավ վիճակում է և ձեռք է բերել նրանց, ովքեր, իրենց կարծիքով, կօգնեն հաղթել առաջնությունը։ Ես հավատում եմ, որ մենք չեմպիոն կդառնանք»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ այս ամառ «Զինագործները» ձեռք են բերել Դեկլան Ռայսին, Յուրիեն Թիմբերին և Կայ Հավերցին: