Լիոնել Մեսսի. «Շնորհակալ եմ բոլոր մարդկանց այս ընդունելության և այս սիրո համար»

«Ինտեր Մայամիի» նորեկ Լիոնել Մեսսին շնորհանդեսին դիմել է ակումբի երկրպագուներին։

«Շնորհակալ եմ բոլոր մարդկանց այս ընդունելության և այս սիրո համար: Երջանիկ կլինեմ այստեղ։ Շնորհակալություն Դեյվիդ Բեքհեմին, Խորխեին և Խոսե Մասին։
Ես եկել եմ միշտ մրցելու և հաղթելու ցանկությամբ, որպեսզի այս ակումբը շարունակի աճել։ Հուսով եմ՝ դուք կմիանաք մեզ, և ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, ովքեր այստեղ են։

Ես ուրախ եմ, որ ընտրել եմ այս քաղաքը և այս նախագիծը։ Չեմ կասկածում, որ դա մեզ դուր կգա»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Մեսսին։