«Չելսին» հրաժարվել է թիմի կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին վաճառել «Ֆուլհեմին»։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսիի» ղեկավարությունը ֆուտբոլիստի համար առաջարկված գումարը անբավարար են համարել։ «Ֆուլհեմը» մտադիր է անդրադառնալ իրավիճակին և որոշել՝ բարելավել առաջարկվող պայմանները։
Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը այս ամառ կհեռանա «Չելսիից»։
2022/23 մրցաշրջանում Հադսոն-Օդոյը վարձավճարով հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում»։ Նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։