«Ինտերի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է 2023/24 մրցաշրջանի սպասելիքների մասին։
«Ուրախ եմ այստեղ սկսել իմ երկրորդ մրցաշրջանը։ Պատրաստ եմ և սպասում եմ, որ մնացած թիմակիցները վերադառնան միասին խաղալու և մեր նպատակներին հասնելու համար։ Իմ գաղտնիքը. Թիմակիցներս միշտ օգնել են ինձ։ Ես միշտ տվել եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել հանդիպումներում։ Այստեղ եմ խաղալու, պատմություն գրելու այս ակումբի համար, և պատրաստ եմ դա անել նաև այս մրցաշրջանում։
Մենք պատրաստ ենք աշխատել և անել հնարավորը, որպեսզի լավ պատրաստվենք և այդպիսով կատարենք հնարավոր լավագույն սկիզբը: Մեր նպատակները երբեք չեն փոխվում։ Այստեղ ենք պայքարելու Սկուդետոյի համար, հաղթելու Իտալիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:1)։ Թիմը հաղթեց Իտալիայի գավաթը, իսկ Իտալիայի առաջնությունում «ներաձուրիները» գրավեցին երրորդ հորիզոնականը։