Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի վերադարձով։

Ինչպես հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան՝ թուրինցիները կապ են հաստատել Մորատայի շրջապատի հետ։ Թուրինցիների հետաքրքրությունը հարձակվողի նկատմամբ կախված չէ Ռոմելու Լուկակուի հնարավոր տրանսֆերից, սակայն Դուշան Վլահովիչի ապագան կարող է ազդել իսպանացու տրանսֆերի վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ 30-ամյա Մորատայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը, «Ինտերը» և «Ռոման»։

Մորատան «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։