«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են 27-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ տեղափոխելու գործարքի շուրջ։
Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահի համար կվճարի 50 միլիոն եվրո։ 5 միլիոն եվրո «Ինտերը» կստանա բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանում Օնանան թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում և բաց թողել 36 գնդակ։