Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Սիսինյոն կիսել է իր հիշողությունները Աշխարհի 2006 թվականի առաջնության՝ Ֆրանսիայի հետ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ եվրոպացիները հաղթեցին՝ 1-0 հաշվով և գործող չեմպիոններին դուրս թողեցին հետագա մրցաշարից:
«Այն բանից հետո, երբ մենք դուրս մնացինք մրցաշարից, Զիդանը եկավ մեր հանդերձարան, որպեսզի Ռոնալդոյի հետ մարզաշապիկները փոխանակեն: Բայց հանդերձարանում ահավոր վատ մթնոլորտ էր, տղաներից մի քանիսը լաց էին լինում: Այդ ժամանակ Ռոնալդոն Զիդանին ասաց. «Զիզու, լավություն արա …
Բոլորը լացում են, գազազած են: Շնորհավորում եմ, դուք մեզ հաղթեցիք, բայց գնա էլի, խնդրում եմ»: Զիդանը վերցրեց մարզաշապիկն ու լուռ հեռացավ», – պատմել է Սիսինյոն: