«Պարի Սեն Ժերմենը» հետ է կանգնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին ձեռք բերելու մտքից։ Պորտուգալացու ծառայություններով այժմ հետաքրքրված է միայն «Աստժթոն Վիլան», հայտնում է Football Espana-ն:
Ըստ աղբյուրի՝ Ֆելիշը դժվար թե մնա «Ատլետիկոյի» կազմում մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը և շուտով պետք է հեռանա թիմից։ Այսպիսով, 23-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում մնաց միայն անգլիական «Ասթոն Վիլան», ուստի Ֆելիշի ապագան հնարավորինս անհասկանալի է թվում։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսում Ֆելիշը վարձավճարով հանդես էր գալիս «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 50 միլիոն եվրո: