Բելգիական «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն այս ամառ որոշեց չտեղափոխվել Միլանի «Ինտեր»՝ 2022/23 թվականների Չեմպիոնների Լիգայի եզրափակչի պատճառով, որտեղ «Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց «ներաձուրիներին» (1-0): Ֆուտբոլիստը դժգոհ է եղել, որ չի ընդգրկվել եզրափակչի մեկնարկային կազմում, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ Լուկակուն դժգոհ է եղել «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի բազմաթիվ որոշումներից, որոնք կայացրել է 2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում, հատկապես՝ չընդգրկելով բելգիացի հարձակվողին մեկնարկային կազմում Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Իտալացի մասնագետը կարևոր խաղերում հաճախ էր թողնում Ռոմելուին պահեստայինների նստարանին՝ հօգուտ Էդին Ջեկոյին և Լաուտարո Մարտինեսի, թեև բելգիացին լավագույն մարզավիճակում էր մրցաշրջանի վերջին ամիսներին՝ խփելով 7 գոլ Ա Սերիայի վերջին 8 խաղերում: Լուկակուն որոշել է չպատասխանել «Ինտերի» ղեկավարությանը, որպեսզի ստիպեն նրանց դադարեցնել բանակցությունները «Չելսիի» հետ տրանսֆերի վերաբերյալ:
2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բելգիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 40 միլիոն եվրո: