Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է բանակցել «Բարսելոնայի» հետ կատալոնացիների կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի տրանսֆերի շուրջ, իր «Twitter»-ում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցությունների նոր փուլ կանցկացնեն 26-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։ Կեսյեն թուրինյան ակումբի գլխավոր նպատակն է այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն «Յուվենտուսը» նախ ցանկանում է հասկանալ ֆուտբոլիստի հաջորդ քայլը, քանի որ Ֆրենկը ցանկանում էր մնալ «Բարսելոնայում» կամ փորձել տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբներում:
Կեսյեն «Բարսելոնային» է միացել 2022 թվականի ամռանը՝ թիմին միանալով անվճար տրանսֆերային իրավունքով։ Անցած մրցաշրջանում անցկացրած 43 խաղում կոտդիվուարցին խփել է 3 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։