Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», սակայն ակումբը չի կարողանում վճարել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, այս մասին հայտնում է AS-ը։ Աղբյուրի համաձայն՝ Ֆելշով հետաքրքրված է ՊՍԺ-ն, սակայն նա ցանկանում է խաղալ կատալոնացիների կազմում։
ՊՍԺ-ն հետաքրքրված է Ֆելիշի ծառայություններով: Պորտուգալացի հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցությունների ընթացքում քննարկվել է այն հարցը, թե նա թիմում ինչ համար կստանա։ Ֆելիշը նախապատվությունը տվել է 7 համարին։ Պորտուգալացին այն օգտագործել է ավելի վաղ Մադրիդում խաղալիս։ Այս պահին նա դեռ նախամրցաշրջանն է անցկացնում իսպանական ակումբի կազմում։
Մբապպեն իր հերթին պատրաստվում է այս ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» և չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ։ Ֆրանսիացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։