Ժոան Լապորտայի խորհրդական․ «Ժոան Լապորտային ասում եմ՝ կոկա-կոլա չխմի, քաղցրավենիք չուտի»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդական Էնրիկ Մասիպը խոսել է Լապորտայի ավելորդ քաշի մասին։

«Շատերը խոսում են նրա ավելորդ քաշի մասին, բայց սթրեսը «Բարսելոնա» վերադառնալուց հետո մեծ է: Ֆինանսական լծակներ մի թիմում, որը լուսային տարիներով հեռու էր Իսպանիայի առաջնությունում հաղթելուց… Այս ամենը մտահոգիչ է: Ես փորձում եմ կառավարել Ժոանին, երբ կողքիս է: Ասում եմ՝ կոկա-կոլա չխմի, քաղցրավենիք չուտի։ Ես ինձ նույնքան խիստ եմ պահում, որքան հորս հետ, քանի որ ես և Լապորտան հիանալի հարաբերություններ ունենք։ Փորձում եմ հոգ տանել Ժոանի մասին, մենք միասին սպորտով ենք զբաղվում»,- Մասիպի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ Լապորտան խոստովանել էր, որ նիհարելու համար դիետա է պահել։ Նա թիմ է վերադարձել 2021 թվականի մարտին։