Եվրոպական գրանդը 90 միլիոն եվրո է պատրաստվում վճարել Դուշան Վլահովիչի համար

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում։ Փարիզյան ակումբը պատրաստ է սերբ ֆուտբոլիստի համար վճարել 90 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները), իսկ տարեկան աշխատավարձը՝ 9 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան իր կայքում։

Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում սերբը «ծեր սինյորայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 70 միլիոն եվրո: Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Ֆիորենտինայում» և սերբական «Պարտիզանում»: